Զոհեր Ադրբեջանում․ ի՞նչ է կատարվում

Զոհեր Ադրբեջանում․ ի՞նչ է կատարվում

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ադրբեջանի Գյանջա քաղաքում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել Գյանջա-Շամկիր ճանապարհին՝ անձրևոտ եղանակի պատճառով։

Երկու մեքենաների բախման հետևանքով մեկ մարդ է մահացել։

Հիշեցնենք, որ մի քանի օր է՝ Ադրբեջանում հեղեղներ են, ինչի հետևանքով ավերվել են ճանապարհներ, ջրի տակ են անցել մի շարք տներ, զոհվել են մարդիկ։