ԱՀԿ-ն հայտնում է գրեթե 70 երկրներում COVID-19-ով հիվանդացության աճի մասին

ԱՀԿ-ն հայտնում է գրեթե 70 երկրներում COVID-19-ով հիվանդացության աճի մասին

COVID-19 վարակի նվազման ֆոնին աշխարհի գրեթե 70 երկրներում նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ։ Այս մասին կիրակի օրը՝ մայիսի 22-ին, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության  գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

Ժնևում Առողջապահության համաշխարհային 75-րդ ասամբլեայի բացման ժամանակ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը կոչ է արել բոլոր պետություններին COVID-19-ի դեմ պատվաստանյութով ապահովել բնակչության առնվազն 70%-ին:

«Մենք նաև կոչ ենք անում բոլոր երկրներին պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում վերականգնել և հարմարեցնել առողջապահական և սոցիալական միջոցները COVID-19-ի տարածման դեմ»,- ասել է Գեբրեյեսուսը: