Փաշինյանն ու ՔՊ-ն ՀՀ-ում «վերականգնում» են Կոմկուսի ավանդույթները

Փաշինյանն ու ՔՊ-ն ՀՀ-ում «վերականգնում» են Կոմկուսի ավանդույթները

ԱԺ-ն ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով կդիմի ՍԴ:

Փաշինյանն ու թիմն որոշել են ՀՀ-ում ձևավորել միակուսակցական համակարգ՝խորհրդային տարիների Կոմկուսի օրինակով, որտեղ ՔՊ-ականները 10 րոպե անդադար ԱԺ-ում ծափահարելու են Փաշինյանի ելույթներին: Պետական, ուժային, ՏԻՄ համակարգը ՀՀ-ում ՔՊ-ականացվում է՝բոլոր օղակներում իշխանության են Փաշինյանին և ՔՊ-ին «հավատարմության երդում» տվածները՝անկախ նրանց մասնագիտական, մարդկային որակներից:

Հականիկոլական ակտիվը պետք է գործունեություն ծավալի նաև ՀՀ մարզերում, քաղաքներում՝ ներքաղաքական պայքարը չսահմանափակելով միայն Երևանի կենտրոնով:

Երբ արթնանան հայկական գյուղերն ու մարզերը, այդ ժամանակ ՔՊ-ի հեռացումը ժամերի հարց է լինելու։
 
Ալիևն արդեն հավակնություններ ունի ՀՀ մայրաքաղաք Երևանի նկատմամբ, իսկ ՔՊ-ն դրան ոչ հակադարձում է, ոչ էլ ունի այդ քաղաքական կամքը: Երևանցիները հանգիստ նստած են սրճարաններում՝ կարծես թե թուրքական և ադրբեջանական արկերը չեն կարող ընկնել Կասկադի վրա: Թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է ոչնչացնել հայկական պետականությունն ու հայ ազգին դարձնել գաղթական:

ՀՀ գործող իշխանությունները 2018թ.-ից սկսած ապացուցել են, թե ինչպես են կառավարում երկիրն ու 44-օրյա պատերազմը նրանց աղետալի կառավարման վառ օրինակ էր: 

Իշխանափոխությունը ՀՀ-ում այլընտրանք չունի՝ ՔՊ-ի չհեռացման պարագայում հայկական նորանոր տարածքներ են զիջվելու թշնամիներին, իսկ սահմաններում հայ զինվորներ են զոհվելու:

Վահրամ Բագրատյան