Փողոցային պայքարն ու խորհրդարանական աշխատանքն իրար բացառող գործընթացներ չեն․ Մամիջանյան

Այն գործընթացները, որոնք ծավալվում են Արցախի և Հայաստանի շուրջ այս պահին, ամենայն հավանականությամբ, վաղ թե ուշ հանգրվանելու են ԱԺ-ում և ՍԴ-ում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Մենք բազմիցս նշել ենք, որ փողոցային պայքարն ու խորհրդարանական աշխատանքն իրար բացառող գործընթացներ չեն։ Մենք սա ասել ենք արտահերթ ընտրություններից հետո մանդատները վերցնելիս և շարունակում ենք մնալ նույն կարծիքին։ Մենք թույլ չենք տա, որ հակահայկական այս կամ այն զարգացումը կանխելու, իրացնելու գործիքներ չունենանք»,-ընդգծեց Մամիջանյանը։

Ըստ նրա՝ խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, երբեք չի էլ դադարեցրել խորհրդարանական աշխատանքը, նույնիսկ ամենաթեժ բողոքի ակցիաների պահերին։

«Խոսքն ընդամենը լիագումար նիստերի դահլիճ մուտք գործելու մասին է, որը չեմ կարծում, թե մեր գործելաոճի էական փոփոխություն է ենթադրում։ Ռադիկալ ընդդիմություն լինելը ասելով չէ, ուստի ես որքան էլ ասեմ, որ մենք շարունակում ենք մնալ ռադիկալ ընդդիմություն, վստահ եմ, որ մեր քաղաքացիները կգնահատեն մեր գործողությունները, որոնք սպասեցնել չեն տա»,-նշեց խմբակցության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում: