Որոնք են կարող լինել շաքարախտի առաջին ախտանիշները

Բերանի չորությունը, ախորժակի ավելացումը, հոգնածությունը, հաճախակի մրսածությունը և տեսողության վատացումը կարող են լինել շաքարախտի առաջին նշանները, գրել է РИА Новости-ն՝ վկայակոչելով էնդոկրինոլոգ Աննա Նեւոլնիկովային։
Մասնագետի խոսքով՝ հիվանդության զարգացմանը զուգընթաց հիվանդները կարող են զգալ հաճախամիզություն, ուժեղ ծարավ և չոր բերան, ինչպես նաև անբացատրելի քաշի կորուստ և վերքերի դանդաղ լավացում։
Այլ ախտանշանները ներառում են քրոնիկական հիվանդությունների սրացում, հաճախակի մրսածություն և վերջույթների քոր:
Շաքարախտը ախտորոշելու համար սովորաբար նշանակվում է արյան թեստ՝ գլյուկոզայի մակարդակը չափելու համար: Բարձր մակարդակը, զուգորդված ախտանիշների հետ, ինչպիսիք են մշտական ծարավը և հաճախամիզությունը, վկայում են հիվանդության առկայության մասին: