Սալորաչիր. այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք օգուտների և վնասների մասին

Սալորաչիր. այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք օգուտների և վնասների մասին

Սև սալորաչիրը հարուստ է A, B, E, C վիտամիններով, որ ամրացնում են իմունային համակարգը, կարգավորում են ստամոքսի, սիրտ-անոթային համակարգի աշխատանքը։ Սալորաչիրը պարունակում է նաև կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, պղինձ, որ ատասխանատու են ոսկրերի, ատամների, մազերի առողջության համար։

Սև սալորաչիրն առանձնանում է հակաօքսիդանտ հատկությամբ, օգտակար է փորկապության դեպքում, ունի նաև միզամուղ հատկություն։

Ճարպակալման խնդիրներ ունեցողնեը չպետք է չարաշահեն սալորաչրի օգտագործումը, քանի որ այն բարձր կալորիականություն ունի։ Սալորաչիրը սննդակարգում պետք է սահմանափակեն նաև շաքարային դիաբետ ունեցողները։

Սորբիտոլի և մանրաթելի լուծողական ազդեցությունը կարող է առաջացնել փորլուծություն, սրտխառնոց, գազ և փսխում: Ընդամենը 5 գր. սորբիտոլը բավական է փքվածություն առաջացնելու համար, իսկ 100 գրամ սալորաչիրը պարունակում է դրանից 14,7 գրամ։ Եթե ​​20 կամ ավելի գրամ սորբիտոլ մտնում է օրգանիզմ, կարող են սկսվել ուժեղ ցնցումներ։

Սալորաչիրից առավելագույն օգուտ ստանալու համար դուք պետք է օգտագործեք ոչ ավելի, քան առաջարկված չափաբաժինը` օրական 5 հատ: Այս քանակությունը օպտիմալ կլինի փորկապության կանխարգելման, աղիների գերազանց աշխատանքի և օրգանիզմից վնասակար նյութերի հեռացման համար։