2016-ից հետախուզվողն է հայտնաբերվել

2016-ից հետախուզվողն է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Մոսկվայում գործուղման մեջ գտնվող ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերխմբին է ներկայացել և նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 57-ամյա Աղաբեկ Ս.-ն, որը 2016 թ. սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Խափանման միջոց ընտրվել է կալանքը: