Առավոտյան թրջած նուշ ուտելու կարևոր պատճառներ․ ինչու՞ է պետք օրգանիզմին

Առավոտյան թրջած նուշ ուտելու կարևոր պատճառներ․ ինչու՞ է պետք օրգանիզմին

Նուշն առողջ սննդակարգի անբաժանելի մասը պետք է կազմի, քանի որ պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ մի շարք սննդարար նյութեր։ Եթե երեկոյան թրջեք նուշն ու առավոտյան օգտագործեք թաց վիճակում,  դրա օգտակար հատկություններն ավելի զգալի կլինեն։

Budetezdorovy.ru-ն գրում է, որ թրջած նշի պարբերական օգտագործումը կարող է օգնել լավացնել նյութափոխանակությունը։ Կարծիք կա նաև, որ ձմեռային եղանակին նուշն օգնում է օրգանիզմին տաքանալ։ Ընդեղենը, այդ թվում՝ նուշը, ֆիտինային թթու են պարունակում. նյութ, որը խոչընդոտում է օրգանիզմին ամբողջությամբ կլանել սննդարար նյութերը, որոնք պարունակում է ընդեղենը։ Եթե նուշն ամբողջ գիշեր թողնեք ջրի մեջ, ֆիտինային թթվի քանակը կնվազի, ինչի արդյունքում օրգանիզմը կկարողանա ամբողջությամբ կլանել սննդարար նյութերը։

30 գրամ նուշը 129 կալորիա է պարունակում և հարուստ է հետևյալ տարրերով.

6 գրամ սպիտակուց

4 գրամ բջջանյութ

13 գրամ հագեցած ճարպ

մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր։

Նշի ևս մի քանի օգտակար հատկություն

Զարկերակային ճնշում։ Նշի ամենօրյա օգտագործումը մեծացնում է արյան մեջ միացության քանակը, որը հարկավոր է զարկերակային ճնշման կարգավորման համար։ Հենց այդ պատճառով նուշը խորհուրդ է տրվում զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներ ունեցող անձանց։

Առողջ սիրտ։ Նուշը հարուստ է հակաօքսիդատներով և օգնում է կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Այն իջեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը և բարձրացնում «լավ» խոլեստերինինը, որը հարկավոր է օրգանիզմին։

Քաշի նվազում։ Եթե շատ նուշ օգտագործեք, մեծ է հավանականությունը, որ ավելորդ քաշ կհավաքեք։ Ւսկ սահմանափակ քանակով նշի պարբերական օգտագործումն իսկապես կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Թրջած նուշը սննդակարգ ավելացնելու դեպքում կլավանա ոչ միայն նյութափոխանակությունը, այլև էապես կնվազի ուտելիքի նկատմամբ անհագ ցանկությունը։