Տարօրինակ զուգադիպությամբ պայթյունը տեղի ունեցավ, երբ պարզ դարձավ, որ Իրանը համաձայնեցրեց միջուկային գործարքի տեքստը Եվրոպայի հետ․ Դանիելյան

Տարօրինակ զուգադիպությամբ պայթյունը տեղի ունեցավ, երբ պարզ դարձավ, որ Իրանը համաձայնեցրեց միջուկային գործարքի տեքստը Եվրոպայի հետ․ Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Պայթած պահեստը «Ապառաժ» ՍՊԸ-ին պատկանող բազմաթիվ պահեստներից մեկն էր: Ապառաժը միակ ընկերությունն է, որը կարող էր իրականացնել, իրագործման փուլ մտած, Հյուսիս-Հարավի Սյունյաց հատվածը: Հայաստանն Իրանին կապող այդ ճանապարհը բազմաթիվ թունելներից է բաղկացած, թունելներ, որ պիտի պայթեցվեին «Ապառաժի» կողմից: Այլ ընկերություն Հայաստանում պարզապես չկա: Ավելին ասեմ՝ Վրաստանում էլ չկա, Իրանում էլ:

Տարօրինակ զուգադիպությամբ պայթյունը տեղի ունեցավ, երբ պարզ դարձավ, որ Իրանը համաձայնեցրեց միջուկային գործարքի տեքստը Եվրոպայի հետ: