Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր

Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 54 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 71-ամյա Աշոտ Բադալյանի վարած «BMW X 5» մակնիշի, 69-ամյա Յուրիկ Սանեյանի վարած «ՎԱԶ 21703» մակնիշի և 48-ամյա Դավիթ Օհանյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդն ու նրա ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 18-ամյա Սիլվա Օ․-ն, 19-ամյա Անի Կ․-ն, 07-ի վարորդն ու նրա ուղևոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Սերգեյ Մանասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Mercedes»-ը հայտնվել էր ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի վրա։