Վաղը կարող ենք ծանոթանալ Արմեն Աշոտյանի քրեական վարույթի նյութերին

Վաղը կարող ենք ծանոթանալ Արմեն Աշոտյանի քրեական վարույթի նյութերին

Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է․

«Այսօր քննչական կոմիտեից ստացա պաշտոնական ծանուցում, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը ավարտվել է և վաղը կարող ենք ծանոթանալ քրեական վարույթի նյութերին:

Այս առումով մի բան է հետաքրքիր՝ 9 օր առաջ դատարանում, երբ քննարկվում էր Արմենի կալանքի երկարաձգման հարցը, որպես դրա հիմնավորում քննիչը վկայակոչում էր այն, որ քրեական վարույթով դեռևս պետք է կատարվի հսկայածավալ քննություն, իսկ դատարանը դա համարեց հիմնավոր փաստարկ: Փաստորեն, ոչ մի քննություն էլ չկար կատարելու, պետք էր պարզապես Արմենին պահել անազատության մեջ»։