Գերմանիայի խորհրդարանի փոխխոսնակը «Հյուսիսային հոսք-2»-ը գործարկելու փորձ է արել

Գերմանիայի խորհրդարանի փոխխոսնակը «Հյուսիսային հոսք-2»-ը գործարկելու փորձ է արել

Գերմանիան պետք է թույլ տա սկսել ռուսական բնական գազի մղումն արգելափակված «Հյուսիսային հոսք-2» գազատարով, որպեսզի «մարդիկ ձմռանը չսառչեն, եւ մեր արդյունաբերությունը լուրջ վնասներ չկրի»։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիցկին, փոպանցում է Politico-ն։

Խողովակաշարն ավարտված է, սակայն Բեռլինը հրաժարվել է թույլատրել դրա գործարկումը փետրվարի վերջին՝ ուկրաինական պատերազմի պատճառով:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության (ԱԴԿ) անդամ Կուբիցկին կոչ է արել գազատարը «հնարավորինս շուտ» շահագործման հանձնել՝ ձմռանն ընդարաջ գազի պահեստարանները լցնելու համար։

Նրա խոսքով՝ «Հյուսիսային հոսք-2»-ը չգործարկելու հիմնավոր պատճառ չկա, քանի որ Գերմանիան արդեն գազ է ստանում ռուս-գերմանական հին «Հյուսիսային հոսք» գազատարով։ «Հյուսիսային հոսք 2»-ից գազ ստանալն ավելի անբարոյական չէ, քան՝ «Հյուսիսային հոսք 1»-ից: Դա պարզապես այլ խողովակ է»,- ասել է նա։

Կուբիցկին նշել է, որ «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը կստուգի՝ արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ավելացնել գազի մատակարարումները Գերմանիա։