Էրիկ Իսրայելյանին կզորակոչեն բանակ. կառավարությունը դադարեցրեց տարկետումը

Էրիկ Իսրայելյանին կզորակոչեն բանակ. կառավարությունը դադարեցրեց տարկետումը

Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 6-ի նիտում դադարեցրեց սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Էրիկ Իսրայելյանին տրված տարկետումը:

Որոշման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի» մայիսի 4-ի գրությունը, որտեղ նշվել է, որ Էրիկ Արամի Իսրայելյանը չի հանդիսանում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-Ի № 2062 -Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը: