Լարվածությունը Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ մնում է․ ՌԴ ՊՆ ղեկավար

ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է լարված մնալ, և որ Արևմուտքը շարունակում է փորձել ռազմավարական պարտություն մատնել Ռուսաստանին։
«ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Մեր պետությունների առջև ծառացած մարտահրավերները մեծանում են։ Արևմուտքը շարունակում է փորձել ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին և ճնշում գործադրել կազմակերպության երկրների վրա», - ասել է Բելոուսովը՝ ելույթ ունենալով Բիշքեկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։
«Լարվածությունը Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ մնում է», - ասել է Բելոուսովը՝ նշելով Մոսկվայի շահագրգռվածությունը Բաքվի և Երևանի կողմից խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ, ինչ իրենից կախված է, խաղաղության պայմանագրի ստորագրմանը նպաստելու համար։
Բացի այդ, ըստ նրա, ահաբեկչական սպառնալիքները մնում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, «առաջին հերթին՝ Աֆղանստանից»։