Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ. Թուրքիայի ԱԱԽ

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ նիստ է գումարել, որից հետո հանդես են եկել մի շարք հարցերի վերաբերյալ հայտարարություններով։
Թուրքիան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ապահովման ջանքերին: Նշելով, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության անվերապահ հաստատմամբ։
«Հիշեցնում ենք բոլոր կողմերին, մասնավորապես Հայաստանին, որ կայուն խաղաղության ճանապարհն անցնում է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն անվերապահ աջակցությամբ»,- նշված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդի հայտարարության մեջ։
Հայտարարությունների մյուս թեմաները ստորև.
- Մենք ընդգծում ենք մեր վճռականությունը ահաբեկչության դեմ պայքարում։
-ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը երկակի ստանդարտներ են պահպանում: Սա վարկաբեկում է նրանց գործունեությունը։
- Թուրքիան կշարունակի իր ջանքերը Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ուղղությամբ։
- Անկարան համապարփակ օգնություն է ցուցաբերում Լիբիային, որը դժվար ժամանակներ է ապրում։