ՔՊ-ում որևէ տարաձայնություններ և բևեռվածություններ չկան․ Ռուստամ Բաքոյան

ՔՊ-ում որևէ տարաձայնություններ և բևեռվածություններ չկան․ Ռուստամ Բաքոյան

Կուսակցության ներում որևէ տարաձայնություններ և բևեռվածություններ չկան։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե ՔՊ-ի ներսում ոչ բոլորն են համակարծիք խաղաղության դարաշրջանի թեզերին։

Բաքոյանը շեշտեց, որ այս տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Հարցին, թե, ամեն դեպքում, ինքն ի՞նչ կարծիք ունի խաղաղության դարաշրջանի անցնելու մասին, վերջինս պատասխանեց․

«Մենք բազմաթիվ անգամ այս մասին խոսել ենք և ասել, որ խաղաղության այլընտրանքը պատերազմն է․ մենք պատրա՞ստ ենք պատերազմի‎։ Խաղաղություն ասելով մենք ակնկալում ենք կայունություն մեր սահմաններին, խաղաղություն նշանակում է՝ կոմունիկացիաների ապաշրջափակում, որը թույլ կտա տնտեսության ավելի արագ աճ, որի արդյունքում մենք կունենանք բանակը, որն ընդունակ կլինի իր առջև դրված բոլոր խնդիրները լուծել, որը համալրված կլինի ժամանակակից զինտեխնիկայով և կլինի պրոֆեսիոնալ բանակ»,-ասաց նա։

Բաքոյանի խոսքով՝ թշնամու հետ խաղաղության լեզվով չխոսելուց բացի այլ տարբերակ չի մնում։

Խոսելով կարգավորման գործում միջազգային հանրության ներգրավվածության մասին, պատգամավորն ընդգծեց․

«‎Կարծում եմ՝ արցախյան կոնֆլիկտի և առհասարակ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ այսքան ներգրավվածություն միջազգային հանրության կողմից դժվար թե այս 30 տարիների ընթացքում եղել է։ Նկատելի է, թե ինչպիսի միջամտություններ կան միջազգային կառույցների կողմից»։

Լիաննա Թորոսյան