Ժնևի նահանգային խորհուրդը բանաձևով կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը

Ժնևի նահանգային խորհուրդը բանաձևով կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը

Ժնևի նահանգային մեծ խորհուրդը հոկտեմբերի 14-ին քննարկել և ընդունել «Հայաստանի գոյատևման համար» (Pour la survie de l’Arménie) Շվեյցարական սոցիալիստական կուսակցության (Parti socialiste suisse) և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (Parti démocrate-chrétien) մի շարք անդամների համատեղ մշակած բանաձևը։
Դրանով, մասնավորապես, կոչ է արվում Շվեյցարիայի դաշնային խորհրդարանին դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիան և ձեռնարկել միջոցներ, որպեսզի Ադրբեջանի գործողությունները չֆինանսավորվեն Շվեյցարիայում ադրբեջանական հումքի վաճառքից ստացվող եկամուտներից։
Ինչպես նաև, բանաձևով կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը և անել հնարավորը հայ ռազմագերիների հայրենադարձման համար։