Վայոց Ձորում բախվել են Lexus-ն ու Hyundai-ն․ կա 5 վիրավոր

Վայոց Ձորում բախվել են Lexus-ն ու Hyundai-ն․ կա 5 վիրավոր

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 102 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Չիվայի խաչմերուկում», բախվել են Lexus և Hyundai մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» ԲԿ։  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ փրկարարները։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատուն տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։