Սա քաղաքական հետապնդում է ընդդիմադիր գործչի նկատմամբ. Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է.
«Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնում է, որ ձերբակալում են Արմեն Աշոտյանին։ Մանրամասներին տեղյակ չեմ, բայց ինչ էլ կատարվի, սա քաղաքական հետապնդում է ընդդիմադիր գործչի նկատմամբ։
Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգով իրականացվող քաղաքական հետապնդումները՝ իրավապահների ձեռքով, դատապարտելի են:
Հետևում եմ զարգացումներին»,- գրել է Թագուհի Թովմասյանը։: