Որքա՞ն են կազմել Ուկրաինայի ԶՈՒ կորուստները Կուրսկ ներխուժելուց ի վեր

Ուկրաինայի զինված ուժերի կորուստները Կուրսկի մարզում օգոստոսից սկսած մարտերի ժամանակ գերազանցել են 35 հազարը, հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Անցած 24 ժամվա ընթացքում ուկրաինական կողմը տարածաշրջանում կորցրել է մինչև 360 մարդ։
Ընդհանուր առմամբ Կուրսկի ուղղությամբ մարտերի ընթացքում Ուկրաինայի ԶՈՒ-ն կորցրել է ավելի քան 35․050 զինվորական, 215 տանկ, 149 հետևակի մարտական մեքենա, 120 զրահափոխադրիչ, 1192 մարտական զրահամեքենա և այլ տեխնիկա։