Արմեն Գրիգորյանը Բրյուսելում Խավիեր Կոլոմինայի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում Խավիեր Կոլոմինայի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Մայիսի 16-ին  Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում ևԿենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքներին: 

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի վերջին զարգացումները։   

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացմանն առնչվող հարցեր»,- նշված է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունում: