Երեք զինված թուրքեր են մտել, ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել․ ինչ է կատարվում Արագածավանում

Երեք զինված թուրքեր են մտել, ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել․ ինչ է կատարվում Արագածավանում

168.am-ի ընթերցողները քիչ առաջ տեղեկացրել են, որ Թալինի Արագածավան գյուղում լարված իրավիճակ է. երեք զինված թուրքեր են մտել, ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին:

Զինված և հայերենին լավ տիրապետող թուրքերը դեռ գյուղում են, ոստիկանությունը փնտրում է նրանց` ժողովրդին կոչ անելով տներից դուրս չգալ:

Ֆեյսբուքում շատերն են այս պահին ահազանգ հնչեցնում. մենք կփորձենք պարզաբանումներ ստանալ ոստիկանությունից:

Ոստիկանությունից որևէ տեղեկություն ստանալու ջանքերն ապարդյուն են անցել։ Ոստիկանության պաշտոնյաները չեն պատասխանել հեռախոսազանգերին։