Շատ տեղերում գնացել, տեսել ենք՝ մեր դեսպանատունը ինչ-որ շենքի միջանցք է․ Փաշինյան
Մենք միջխորհրդարանական կապերի զարցաման գաղափարին լավ ենք վերաբերում, բայց եթե նայենք Սոչիի եռակողմ հանդիպման արձանագրումը, ապա այնտեղ կարևորվում է առկա մթնոլորտի բարելավումը՝ նման կապերը զարգացնելու համար։ Այդ մասին այսօր խորհրդրանում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ադրբեջանի հետ միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարից։
Ըստ Փաշինյանի՝ այդ հարցը կարևոր է, երբ կան հումանիտար հարցեր, ու մեր բոլոր պատվիրակների համար բարդ է շատ սուր հարցերի առկայության պայմաններում գնալ ու քննարկել միջխորհրդարանական հարցեր՝ առանց մյուս հարցերում արդյունքներ գրանցելու։ «Եթե խաղաղության օրակարգի մասին է խոսքը, ապա միջխորհրդարանական գործակցությունը կարևոր է, բայց պետք է լինի արդյունավետ միջավայր»,- նշեց Փաշինյանը։
Փաշինյանը նաև տարօրինակ արձանագրում արեց՝ նշելով, որ մեր դեսպանատների ֆինանսավորմանը մասնակցում են նաև մասնավոր անձինք։
«Պատկերացրեք՝ Հայաստանում լինի ոստիկանության բաժին, որը ֆինանսավորի մասիվցի այսինչ-այնինչյանը։ Մեր ռեակցիան ի՞նչ կլինի։ Ես արգելել եմ մեր դեսպանատների՝ մասնավոր ֆինանսավորումը։ Դա նույնն է, օրինակ, որ ԱԺ այսօրվա նիստը ֆինանսավորել է չգիտեմ ով»,- նշեց նա։ Բացի այդ, Փաշինյանը նկատեց՝ շատ տեղերում գնացել, տեսել են՝ մեր դեսպանատունը ինչ-որ շենքի միջանցք է։
Մանրամասները՝ տեսանյութում։