Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 12-13-ին, 15-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 12-13-ին, 15-16-ին առանձին շրջաններում, 14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի  12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։