Փորձանք էր, կհաղթահարենք․ վնասվածքներ չունեմ․ Տավրոս Սափեյանը՝ ավտովթարի մասին

Փորձանք էր, կհաղթահարենք․ վնասվածքներ չունեմ․ Տավրոս Սափեյանը՝ ավտովթարի մասին

Լավ եմ, փորձանք էր, կհաղթահարենք, նորմալ է ամեն բան։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում փոխանցեց Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը՝ խոսելով գիշերն իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մասին։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանն ընտրվեց Թալին համայնքի ղեկավար։

Հարցին, թե որևէ դիտավորություն տեսնո՞ւմ է, վերջինս պատասխանեց՝ ոչ։

Ճշտող հարցին՝ գուցե արագ է վարել մեքենան, Սափեյանն արձագանքեց․

«Չէ, ես արագ չէի, դիմացիս մեքենան էր արագ ընթանում, բայց նորմալ է։ Դուրս եմ գրվել, վնասվածքներ չունեմ»։

Հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին, ժամը 00։05-ի սահմաններում Երևանի Հրազդան կիրճի տարածքում բախվել են BMW մակնիշի 2 ավտոմեքենաներ։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» ԲԿ։ 

Լիաննա Թորոսյան