«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» եւ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը

«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» եւ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած եզրափակիչում իսպանացի Չավիի գլխավորած թիմը 3:1 հաշվով հաղթեց չեմպիոն «Ռեալին»։

33-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իսպանացի կիսապաշտպան Գավին, որին գոլային փփոխանցում կատարեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին: 45-րդն րոպեին Լեւանդովսկին գոլ խփեց Գավիի փոխանցումից հետո։ 69-րդ րոպեին Գավիի փոխանցումն օգտագործեց իսպանացի կիսապաշտպան Պեդրին՝ խփելով կատալոնական թիմի երրորդ գոլը։ Ավելացված երրորդ րոպեին Արքայական թիմի միակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

Բարսելոնան» 14-րդ անգամ (ռեկորդային ցուցանիշ) նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը՝ 2018 թվականից հետո առաջին անգամ։ Չավին առաջին տիտղոսը նվաճեց «Բարսելոնայի» մարզիչի պաշտոնում։

Իսպանիայի Սուպերգավաթ, եզրափակիչ

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 1:3 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 90+3 - Գավի, 33, Ռոբերտ Լեւանդովսկի, 45, Պեդրի, 69