Բաքվի բանտում խոշտանգելով սպանել են լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանին

Բաքվի բանտում խոշտանգելով սպանել են լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանին

Համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ադրբեջանի կողմից քսան տարի ազատազրկման դատապարտված լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանը դաժանաբար սպանվել է Բաքվի բանտում:
Լուրը հայտնել է դրսում ապրող Վիցենի ընկերներից մեկը, այս պահին պաշտոնական հաստատում չկա:

MediaHub-ը հարցը պարզելու շուրջ կապ հաստատեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանի հետ, որը նշեց, որ նման տեղեկություն չունի.

«Այս պահին նման տեղեկություն չունեմ»,- նշեց նա:

Հույս ունենանք, որ տեղեկությունն իսկապես կեղծ է...

Հիշեցնենք, 2021 թվականի հունիսին Բաքվի դատարանը շինծու քրեական գործով Էուլջեքչյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Մասնավորապես, Բաքուն նրան մեղադրում է  վարձկանության մեջ։ Ըստ մեղադրանքի՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Բեյրութում բնակվող Էուլջեքչյանը, իբր, ընդունել է առաջարկ՝ մասնակցել ռազմական գործողություններին որպես «վարձկան»՝ 2․500 դոլար վարձատրության դիմաց։ Նմանատիպ շինծու գործերով Բաքուն խոչընդոտեց հայ գերիների վերադարձը Հայաստան: