ԱՄՆ-ում 4 մարդ է մահացել գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով

ԱՄՆ-ում 4 մարդ է մահացել գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով

ԱՄՆ Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքի գիշերային ակումբի մոտ հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս ինը վիրավորվել. հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

«Առնվազն չորս մարդ է զոհվել, ինը վիրավորվել Բիրմինգհեմի գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով», - ասվում է զեկույցում:

Ինչպես նշվում է, մի տղամարդ կրակ է բացել փողոցում գտնվող գիշերային ակումբի այցելուների վրա։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հրաձգության պատճառներն առայժմ անհայտ են։ Ոստիկանությունը նույնպես չի հայտնել ձերբակալվածների մասին։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world