Բոլթոնը սխալ է համարում Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձը

Բոլթոնը սխալ է համարում Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձը

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը սխալ է  համարում Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձը։

«Կարծում եմ, որ վարչակազմի համար մեծ սխալ է աղերսել վերադառնալ 2015 թվականի միջուկային համաձայնագրին․․․Վարչակազմը ծնկի էր եկել Վիեննայում՝ աղերսելով վերադառնալ գործարքին, ինչը թուլություն է ոչ միայն Իրանի, այլ ամբողջ աշխարհի համար»,-ասել է Բոլթոնը։