Գուցե Նիկոլ Փաշինյանը գնացել է Արցախ, մենք չենք տեսել․ լրագրողների հարցը՝ Սիսակ Գաբրիելյանին

Ես եղել եմ Արցախում, փակ հանդիպումներ են եղել։ Ես համաձայն չեմ ձեզ հետ, որ ՀՀ-ից բարձրաստիճան պաշտոնյաներ Արցախ չեն գնում։ Թույլ տվեք՝ ավելին չմանրամասնեմ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Դուք կարող եք մնալ նույն ոճի մեջ, համարել, որ ամեն ինչ գիտեք, բայց դրանից իրականությունը չի փոխվի»,-ասաց պատգամավորը։

Դիտարկմանը, թե գուցե Նիկոլ Փաշինյանը գնացել է Արցախ, մենք չենք տեսել՝ պատգամավորն արձագանքեց՝ ինքը հանդիպում է արցախցիների հետ և այդ մասին հրապարակումներ չեն լինում։

«Բարձրաստիճան, ինչքա՞ն բարձրաստիճան, համարենք՝ ես ցածրաստիճան եմ, բայց իմ հանդիպումների վերաբերյալ գեթ մեկ հրապարակում չի եղել։ Ես կարող եմ վստահ ասել՝ Արցախի որ շրջանում էլ հարցնեք, թե մենք երբ ենք այցելել իրենց, իրենք շատ լավ կհիշեն»,-նշեց Գաբրիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում