Որ ոլորտներում որքան գնաճ է արձանագրվել

Ըստ վիճակագրական կոմիտեի, այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արձանագրվել է 8.1 տոկոս գնաճ։
Սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 13.7 տոկոսով, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը՝ 7.8 տոկոսով, հագուստն ու կոշիկը՝ 9 տոկոսով։
Ռեստորաններն ու հյուրանոցները թանկացել են 5.7 տոկոսով, հանգիստն ու մշակույթը՝ 12 տոկոսով, տրանսպորտը՝ 6.1 տոկոսով։