Ալեքսանդր Զինչենկոն «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Արսենալ»

Ալեքսանդր Զինչենկոն «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Արսենալ»

Ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»։ 25-ամյա ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Զինչենկոն ԱՄՆ-ում միացել է «Արսենալին»։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Զինչենկոն 2016-ին ռուսական «Ուֆայից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»՝ առաջին մեկ տարին վարձակալությամբ խաղալով հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենում»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ Զինչենկոն դարձել է Անգլիայի քառակի չեմպիոն։