Վթար՝ Երևանում․ 32-ամյա վարորդը Kia-ով բախվել է թունելի բետոնե պատնեշին, վիրավոր կա

Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ն․-ն իր ավարած Kia մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թունելի բետոնե պատնեշին։ Գրել է «Շամշյանը»։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներվ տեղափոխվել Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։