Ջարդարար ոստիկանությունը

Ջարդարար ոստիկանությունը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է, որի ենթականերն այս օրերին «հավատարմորեն» կատարում են Փաշինյանի բոլոր ապօրինի հրամանները՝ լռեցնելու համար Հայաստանի հասարակության արդար ցասումը: 

Կեղծիք՝ ձերբակալության համար 

Ամեն օր ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացիական անհնազանդության ակցիաների տասնյակ, հարյուրավոր մասնակիցների՝ խոշտանգումներով, բռնություններով: Նրանցից ոմանք ձերբակալվում են, որոշ դեպքերում՝ փաստաթղթեր կեղծելով:
«Այս պահին կեղծում են ոստիկանական արձանագրությունը, որ ինձ ձերբակալեն»,-  երեկ գրել էր լրագրող Դավիթ Սարգսյանը, որին ավելի շուտ բերման էին ենթարկել ԵՊՀ-ից: 

Առանց տաբուների 

Այս օրերի ոստիկանական «բեսպրեդելի» թիրախում հայտնվում են նաև պատգամավորներ, լրագրողներ:
Սա, թերևս, ոստիկանության վարքագծի «նորարարություն» է կամ «աննախադեպ ժողովրդավարության» նոր դրսևորում:

Վահրամ Բագրատյան