«Ցույց տանք Կավելաշվիլիի դիպլոմները», այրվել է Կախա Կալաձեի անունով խաղաշապիկ (տեսանյութեր)

«Ցույց տանք Կավելաշվիլիի դիպլոմները», այրվել է Կախա Կալաձեի անունով խաղաշապիկ (տեսանյութեր)

Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի է ունեցել «Ցույց տանք Կավելաշվիլիի դիպլոմները» ակցիա-ներկայացումը։

Ցուցարարներն այս կերպ իրենց դժգոհությունն են արտահայտել նախագահի միակ թեկնածու Միխեիլ Կավելաշվիլիի բարձրագույն կրթություն չունենալու կապակցությամբ։

53-ամյա Կավելաշվիլին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է և «Ժողովրդի իշխանություն» կուսակցության քաղաքական քարտուղար, որը հայտնի է իր հակաարևմտյան տրամադրություններով, Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող։

Բացի այդ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի անունով շապիկն այրվել է խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ։

Կալաձեն իտալական «Միլանի» և Վրաստանի հավաքականի նախկին խաղացող է։