Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չկայացավ․ որն է պատճառը

Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չկայացավ․ որն է պատճառը

Քվորում չլինելու պատճառով ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չի կայացել: Նիստը հետաձգվել է երկու ժամով:

Նիստի օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն է:

Ազգային ժողովի խորհուրդը Սահմանադրական դատարան է դիմելու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության բոլոր և «Պատիվ ունեմ» խմբակցության չորս պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։