Բելգորոդի շրջանը ենթարկվել է ուժգին հրետակոծության

Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի Վալույկի շրջանը․ գրում է lenta.ru-ն։
Առավոտյան ժամը վեցին Ուկրաինայի զինված ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել Բելգորոդի շրջանի Վալույկիի խաղաղ բնակիչների վրա։ Ականատեսների վկայությամբ՝ աշնանից այսքան ուժեղ գնդակոծություն չի եղել։
Ըստ որոշ տեղեկությունների՝ կա տուժած. Վնասվել են բնակելի շենքեր և մոտակայքում կայանված մեքենաներ։ Քաղաքի բնակիչները գնդակոծությունից թաքնվում են նկուղներում։
Թարմացված
Հրետակոծության ժամանակ տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, նրանք հոսպիտալացվել են, կա նաև մեկ զոհ․ հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։