Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է

Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է

Հուլիսի 24-ին, ժամը 19։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշի 24-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են տներից մեկի օժանդակ շինության և ամառային խոհանոցի տանիքները (մոտ 100 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։30-ին, մարվել՝ 20։51-ին։