Կուտակում՝ ՀՀ-Վրաստան սահմանին․ 100-ավոր բեռնատարներ մնացել են վրացական կողմում

Կուտակում՝ ՀՀ-Վրաստան սահմանին․ 100-ավոր բեռնատարներ մնացել են վրացական կողմում

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, SHAMSHYAN.com էին զանգահարել բեռնատարների մեծ թվով վարորդները, ովքեր կրկին իրենց դժգոհությունն էին հայտնում Բագրատաշենի անցակետի աշխատանքից։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին․ «Հազարավոր կիլոմետրեր կտրել, հասել ենք Հայաստանի հետ սահման, բայց ստիպված ենք օրերով հերթ կանգնել ու սպասել վրացական կողմում, միչև Բագրատաշենի անցակետը իր դանդաղաշարժությամբ բաց թողնի մյուս մեքենաներին։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, թող պատասխանատուները պատկերացնեն, որ հեռուներից հասնում ես քո տան դռան մոտ, բայց դուռը փակ է, բացող էլ չկա։ Մի քանի 100 բեռնատարի վարորդ այս պահին հուսահատ սպասում է։ Վերջապես ե՞րբ է այս հարցը լուծվելու։ Անգամ ռուսական անցակետերում, որտեղ բեռնատարների քանակը շատ ավելի շատ է, այսքան հերթեր չենք կանգնում, ինչքան այստեղ։ Վրացին մեզ թուք ու մար ա տալիս, ասում ա ձեր «տամոժնյան» լավ չի աշխատում, դրա համար ստիպված եք մնալ այստեղ»։