Քրիստինա Ագիլերան դիմել է իր հայ երկրպագուներին

Քրիստինա Ագիլերան դիմել է իր հայ երկրպագուներին

Համաշխարհային փոփ-աստղ Քրիստինա Ագիլերան, անդրադառնալով Երևանում հոկտեմբերին նախատեսված, բայց հետաձգված իր համերգին, դիմել է հայ երկրպագուներին.

Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ աշխատում են Երևանում «Հայա» փառատոնի շրջանակում կայանալիք իր մենահամերգը տեղափոխելու ուղղությամբ:

«Փորձում ենք նշանակել ավելի նպատակահարմար ամսաթիվ, որը կհայտարարենք շուտով»,- գրել է նա:

Հիշեցնենք, Ագիլերայի մենահամերգը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 22-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Կազմակերպիչները տեղեկացրեցին, որ համերգը տեղի կունենա արդեն հաջորդ տարի: