Ո՞ւմ գերեվարվելուց եք ավելի ուրախացել՝ Մնացականյանի, Վարդանյանի, թե՞ Բաբայանի. Մկրտչյանը՝ ՔՊ-ին

Առավոտից հետևում եմ ՔՊ-ականների պահվածքին և ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ց եք էդքան գոհ։ Մենք ձեր պատճառով դառնության մեջ ենք, ազգը սգում է, իսկ դուք այս դահլիճում ծիծաղում եք։ Ասեք՝ ո՞ւմ գերեվարությունից եք ավելի ուրախացել՝  Լևոն Մնացականյանի, Ռուբեն Վարդանյանի, թե՞ Դավիթ Բաբայանի։ Այսպես ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթը սկսեց “Պատիվ ունեմ” խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ 

“Մենք մինչև վերջ չէինք պատկերացնում ՝ դուք ինչքան վատն եք, դուք հենց այն խավարն եք, որ կարող էր արտացոլում ստանալ այս երկրում ու միայն խավարը ցրելով է հնարավոր լինելու ինչ-որ հույսի, լույսի շող մեր երկրի վրա բացել”,- հայտարարեց Մկրտչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում