Արցախցի երեխան ծնողներից նեղացել է, որ իրեն մենակ են թողել․ բլոկադան ընտանիքներ է բաժանում

Վիճակը հատկապես ծանր է կիսված ընտանիքների համար, կան դեպքեր, երբ մանկահասակ երեխաները ծնողներից բաժանված են։ Այդ մասին այսօր «Մեկ ամիս շրջափակման մեջ. հումանիտար ճգնաժամ» տեսակամուրջի ընթացքում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանը։

Նա նշեց, որ եղել է դեպք, երբ երեխան ուղղակի չհասկանալով իրավիճակը, նեղացել է ծնողներից՝ իրեն մենակ թողնելու համար, և չի խոսում նրանց հետ։

«Սա բավականին լուրջ հոգեբանական խնդիր է։ Եթե սկզբնական փուլում հուսադրող կոչերով փորձ էր արվում հաղթահարել դժվարությունը, ապա այժմ այս անորոշության մեջ դժվար է պատկերացնել՝ ինչպես պետք է այս վիճակը հաղթահարեն բաժանված ընտանիքները»,- նշեց պատգամավորը։

Ըստ նրա՝ սոցիալական խնդիրները պետությունը հոգում է, բայց հոգեբանական խնդիրները հաղթահարելը բարդ է, և բաժանված ընտանիքների երեխաները հուսալքված են, չգիտեն՝ երբ են տեսնելու իրենց ծնողներին։

Մանրամասները՝ տեսանյութում։