Ռուսաստանը ցամաքային սահմանի հատման հետ կապված հայտարարություն է տարածել

Ռուսաստանը ցամաքային սահմանի հատման հետ կապված հայտարարություն է տարածել

Հուլիսի 15-ից Ռուսաստանում հանվում են ցամաքային սահմանի հատման բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին 2020 թվականին կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված. այդ մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Օպերատիվ շտաբի հայտարարությանը։

«Տեղի ունեցած քննարկումից հետո օպերատիվ շտաբը որոշում է կայացրել 2022 թվականի հուլիսի 15-ից չեղարկել Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանը հատելու համաճարակային հետևանքով առաջացած ժամանակավոր սահմանափակումները», - նշել են Օպերատիվ շտաբից։

Ավելի վաղ՝ հուլիսին, Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հրամանագիր էր ստորագրել, որով վերացվում են կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով սահմանված սահմանափակումները։ Գերատեսչությունում նշել են, որ որոշումը պայմանավորված է Ռուսաստանում և աշխարհում համաճարակի ինտենսիվության շարունակական նվազմամբ։