Հերթական թեժ խաղը «Սթեմֆորդ Բրիջում»․ «Չելսին» վերջին րոպեին 4-3 հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Լոնդոնյան «Չելսին» իր հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։
«Սթեմֆորդ Բրիջում» «Չելսին» վերջին րոպեին հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»
Հաշիվը 4-րդ րոպեցին բացեց «Կապույտների» ավագ Քոնոր Գալագերը։ Այնուհետև Քոուլ Փալմերը 11 մետրանոցով հաշիվը կրկնապատկեց (19')։
34-րդ րոպեին մանչեսթերյան ակումբի հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն (34') կրճատեց հաշիվը։ Որից հետո «Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշը գլխի հարվածով հաշիվը հավասարեցրեց (39')։
67'-ին Գառնաչոն առաջ մղեց «Կարմիր սատանաներին»։
90'+10'-ին Քոուլ Փալմերը 11 մետրանոցով հաշիվը հավասարեցրեց։ Իսկ արդեն 90'+11'-ին անգլիացին անկյունայինի խաղարկումից հետո նորից գրավեց դարպասը՝ դառնալով հեթրիքի և առաջնության պատմության մեջ ամենաուշ հաղթական գնդակի հեղինակը։
Տեսանյութն այստեղ