Իսրայելն արդեն օգտվում է, արդյո՞ք սրան էին ձգտում ընդդիմադիր ուժերը․ Մեդվեդեւ (տեսանյութ)
Սիրիայում ստեղծված իրավիճակի ֆոնին Ռուսաստանը պատրաստ կլինի պաշտպանել իր շահերը «առկա հնարավորությունների սահմաններում», ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
ՌԴ նախկին նախագահն ընդգծել է, որ մի շարք այլ երկրներ, մասնավորապես Իսրայելը, արդեն օգտվում են Սիրիայում տեղի ունեցածից։
«Իսրայելը, ըստ էության, արդեն իսկ անվավեր է ճանաչել Գոլանի բարձունքների վերաբերյալ նախկին պայմանավորվածությունները և կառուցում է իր հաջողությունները գետնի վրա: Չգիտեմ, արդյո՞ք սրան էին ձգտում ընդդիմադիր ուժերը, որոնք ներկայումս Սիրիայի մայրաքաղաքում են», - հավելել է Մեդվեդեւը Սի Ծինպինի հետ բանակցություններից հետո։