ԱՄՆ Սակրամենտո քաղաքի եկեղեցում հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել

ԱՄՆ Սակրամենտո քաղաքի եկեղեցում հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել

Առնվազն հինգ մարդ է զոհվել երկուշաբթի Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքի մերձակայքում գտնվող եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Դեպքի վայր ոստիկանություն է ժամանել. հաղորդում է BNO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներն իրավապահ մարմիններում:

Հեռուստաալիքը Twitter-ի իր էջին գրել է, որ իրավապահները հաստատել են հինգ զոհի մասին տեղեկությունը։

Կրակողի ինքնությունը և նրա դրդապատճառները հայտնի չեն։ Նախնական տվյալներով՝ զոհերի թվում երեխաներ կան։