Բարձր ցուցանիշ ունեք, որովհետև թվերը փոքր են․ Փաշինյանը ծիծաղով արձագանքեց Ավինյանին

ՀՀ Կառավարության նիստի ընթացքում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Փաշինյանին ներկայացրեց, որ կապիտալ ծախսերի հետ կապված  Երևանը խնդիրն իրագործել է։

«Մենք բավականին բարձր ցուցանիշ ենք ունեցել 2022 թվականին և պլանավորում ենք նպատանիպ բարձր ցուցանիշ ունենալ նաև այս տարի»,-ասաց Ավինյանը։

Նիկոլ Փաշինյանը ծիծաղով արձագանքեց Ավինյանի խոսքին.

«Բարձր ցուցանիշ ունեք, որովհետև թվերը փոքր են եղել, հեսա մեծ թվերի դեպքում էլ հույս ունենանք, որ ավելի բարձր ցուցանիշ կունենանք»,-ասաց վարչապետը։ 

Մանրամասները՝ տեսանյութում