Բնակարանը խուզարկելուց հետո ձերբակալել են Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին

Բնակարանը խուզարկելուց հետո ձերբակալել են Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին

Բնակարանը խուզարկելուց հետո տնից ձերբակալել են Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին։ Այդ մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Մեղմ ասած անհասկանալի գործ է, ակնհայտորեն քաղաքական պատճառներով է ձերբակալվել Հայկ Շամիրյանը»,- ընդգծել է Մելիքյանը՝ նշելով՝ Բագրատ Սրբազանի հետ որևէ կապ ունեցող մարդկանց ռեպրեսիաների են ենթարկում։