«Մաֆիոզ» խմբավորման ցանց է գործում․ Մինասյան

Այո՛, այսօր շուրջ 470 հազար հեկտար անտառային տարածքների մասով մենք չունենք պատշաճ պահպանման համակարգ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ պատճառները բազմաթիվ են, առաջինը՝ պահպանություն իրականացնող մարմնի ֆունկցիան է։

«Շատ կարևոր է, որ այդ մարմինների աշխատանքը գնահատվի պատշաճ, արված աշխատանքին համապատասխան»,- նշեց Մինասյանը՝ հստակեցնելով, որ անտառապահների աշխատավարձերը պետք է բարձր լինեն։

Ըստ Մինասյանի՝ անտառային ոլորտում, ապօրինի հատումների ոլորտում գործում է հսկայական մաֆիոզ խմբավորման ցանց, որտեղ բոլոր մակարդակներում անձինք ներգրավված են։

Մանրամասները՝ տեսանյութում։