Բոլոր երկրներին ձեռնտու են Փաշինյանի և ՔՊ-ականների նմանները․Դանիելյան
Մի գործը չավարտված հերթական մարդու բանտարկում են, և քաղբանտարկյալների քանակով երևի աշխարհի առաջին տեղն ենք զբաղեցնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Մենք մեր ասածներից և ընտրած ճանապարհներից չենք հրաժարվելու։ Պարոն Աշոտյանը մեր երկրի և պետությանը կարող էր բազմաթիվ ծառայություններ մատուցել, այսօր մեր դիվանագիտությունը ողբալի վիճակի մեջ է։ Ցավով եմ արձանագրում, որ այս պայքարը չի հաջողվել, որովհետև մաքուր ազգային շարժումներ են եղել։ Բոլոր երկրներին ձեռնտու են Փաշինյանի և ՔՊ-ականների նմանները, քանի որ իրենք ինչ ուզեն կարող են անել»,- ասաց Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում